Visa-ն և MasterCard-ը մտադիր են լուծել 10 մլն հաճախորդների տվյալների արտահոսքի խնդիրը

Visa-ն և MasterCard-ը մտադիր են լուծել 10 մլն հաճախորդների տվյալների արտահոսքի խնդիրը

PanARMENIAN.Net - Visa-ի և Mastercard-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հետաքննում են պլաստիկ քարտերի տերերի անձնական տվյալների արտահոսքը: Երկու առաջատար ընկերությունները տարածել են հաղորդագրություն, որ հնարավոր արտահոսքը տեղի է ունեցել երրորդ կողմի մեղքով: Խնդիրը կարող է վերաբերվել 10 մլն մարդու:

MasterCard-ի վարկային օպերատորը խնդրի մասին անհապաղ տեղյակ է պահել ԱՄՆ իրավապահ մարմիններին և հաճախորդ-բանկերին: Բացի դրանից, ընկերությունը վարձել է անկախ կազմակերպություն խնդրի հետաքննության համար: MasterCard-ի պաշտոնական հաղորդագրությունում չի խոսվում տուժածների թվի կամ բանկերի մասին, որոնց հաճախորդները կարող են խնդիրների առաջ կանգնել: Վարկային օպերատորը նշել է, որ վարկային քարտերը պատկանում են ֆինանսական կազմակերպություններին, իսկ օպերատորը միայն իրականացնում է փոխանցումներ:

Իր հերթին Visa-ն հիշեցրել է, որ հաճախորդները չեն վճարում գնումների համար, որոնք կատարել են խարդախները: Visa-ի և Mastercard-ի խնդիրները դարձել են տվյալների առաջին խոշոր արտահոսքը 2012-ին: 2011-ին հաճախորդների տվյալների արտահոսքի մասին հաղորդել են Sony-ն, Citigroup-ը և Google-ը, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---