Հայ երաժշտասերները կունկնդրեն Պագանինիին պատկանած Ստրադիվարիուսի գործիքների հնչյունները

Հայ երաժշտասերները կունկնդրեն Պագանինիին պատկանած Ստրադիվարիուսի գործիքների հնչյունները

PanARMENIAN.Net - Ինչպես ավելի վաղ նշել էինք, ապրիլի 3-ին Երևանում ելույթ է ունենալու «Տոկիո» լարային քառյակը: «Աշխարհի լավագույն կամերային խումբը» կբացի «Երևանյան Հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

Հայ երաժշտասեր հանրությունը կունկնդրի մեծն Պագանիի միանգամից չորս գործիքների հնչյունները, որոնք պատրեստել է ոչ պակաս հռչակավոր Ստրադիվարուսը: Պագանինին 17-18-րդ դարերում պատրաստված գործիքները(ջութակները՝ 1680 և 1727, ալտը՝ 1731, և թավջութակը՝ 1736 թվականներ) գործիքները ձեռք է բերել 19-րդ դարում:

Պագանինին ունի բազմաթիվ ստեղծագործություններ, հենց այդ գործիքների վրա գրած:

Գործիքները ձեռք են բերել Ճապոնիայի «Նիպոն» երաժշտական հիմնադրամը Վաշինգտոնի «Քորքորան» արվեստի պատկերասրահից և տվել այն աշխարհի լավագույն երաժիշտներին:

Խումբը կազմավորվել է 1969 թ-ին: Խմբի այսօրվա անդամները` ջութակահարներ Մարտին Բիվերը և Կիկուեի Իկեդան, ալտահար Կազուհիդե Իսոմուրան և թավջութակահար Քլայվ Գրինսմիթը պահպանում են քառյակի 43 տարվա լավագույն ավանդույթները, համագործակցում աշխարհի լավագույն երաժիշտների և կոմպոզիտորների հետ, ձայնագրում բազմաթիվ սկավառակներ: Հիմնականում ձայնագրվել են Բեթհովենի, Մոցարտի և Շուբերտի ստեղծագործությունները:

Քառյակի ելույթը տեղի է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---