Իրաքի վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը չսպառազինել սիրիական ընդդիմությանը

Իրաքի վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը չսպառազինել սիրիական ընդդիմությանը

PanARMENIAN.Net - Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին հայտարարել է, որ որ Իրաքի իշխանությունները դեմ են հանդես գալիս սիրիական ընդդիմությանը զենք տրամադրելուն: Բաղդադում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Իրաքի վարչապետը հաստատել է սիրիական ճգնաժամի լուծման անհրաժեշտությունը խաղաղ ճանապարհով: Նա ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցելու քաղաքական երկխոսությանը և իր ավանդն ունենալ այն նախապատրաստելու հարցում:

Նուրի ալ-Մալիկին դարձյալ անընդունելի է համարել միջամտությունը Սիրիայի ներքին գործերին:

Նա քննադատել է «Սիրիայի բարեկամների»՝ հերթական անգամ սիրիական զինված ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մտադրությունը:

Նա հավելել է, որ Իրաքը կողմ է սիրիական ժողովրդի արդար պահանջներին, և միայն համազգային երկխոսությունը կարող է նպաստել Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու կայունության պահպանմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---