Տուվալուի ԱԳՆ. ՀՀ հետ հարաբերություններ հաստատելու համար ֆինանսական աջակցության մասին խոսք անգամ չի եղել

Տուվալուի ԱԳՆ. ՀՀ հետ հարաբերություններ հաստատելու համար ֆինանսական աջակցության մասին խոսք անգամ չի եղել

PanARMENIAN.Net - Տուվալուի ԱԳՆ քարտուղար Տապուգաո Ֆալեֆոուն մեկնաբանել է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը: Նրա խոսքով, կառավարության որոշումը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին ոչ մի ֆինանսական եկամուտ չի հետապնդել:

ՄԱԿ-ում Տուվալուի և Հայաստանի մշտական ներկայացուցիչների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի ստորագրման փաստը բացասական արձագանքներ է առաջացրել որոշ երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, որը Տուվալուի կառավարությանը համարյա մեղադրել է նրանում, որ որոշակի դրամական պարգևատրման դիմաց համաձայնվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

«Հայաստանի կողմից ֆինանսական աջակցության մասին խոսք չի եղել, ինչպես նաև նման աջակցության մասին խոստումներ»,- ասել է Ֆալեֆոուն: Նրա խոսքով, Հայաստանն ուղղակի գտնվել է երկրների ցուցակում, որոնց հետ Տուվալուն պատրաստվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, հաղորդում է Radio New Zealand International-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---