2 ապրիլի 2012 - 18:41 AMT
Հրայր Մկոյանի «Սպարտակ-Նալչիկը» կարող է փոխել անվանումը

«Սպարտակ-Նալչիկ» ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, առաջիկայում կկարողանա փոխել անվանումը:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, երկրպագուները, քվեարկության միջոցով, իրենք կկարողանան ընտրել անվանումը:

Տվյալ պահին առաջարկվում են «Սպարտակ-Նալչիկ», «Էլբրուս», «Նալչիկ» անվանումները: