Հյուսիսային Կորեան ճապոնացիների է հրավիրել իր արբանյակի գործարկմանը

Հյուսիսային Կորեան ճապոնացիների է հրավիրել իր արբանյակի գործարկմանը

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան պաշտոնական հրավեր է ուղարկել Ճապոնական աէրոտիեզերական գործակալությանը` ներկա գտնվելու հյուսիսկորեական արբանյակի գործարկմանը, որը պետք է տեղի ունենա ապրիլին:

Ինչպես հաղորդում է NHK հեռուստաընկերությունը, հրավերը գործակալության ներկայացուցիչներին է փոխանցվել Տոկիոյում գտնվող Կորեայի քաղաքացիների գլխավոր լիգայի անդամների կողմից: Հրավերն ուղարկվել է ԿԺԴՀ Աէրոտիեզերական տեխնոլոգիայի կոմիտեի անունից:

Ճապոնական աէրոտիեզերական գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ հրավերը կքննարկեն գիտության և տեխնիկայի գործերով նախարարության հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---