Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պուտինի օրոք Հարավային Կովկասում Ռուսաստանի ակտիվությունն անկում կապրի 3 ապրիլի 2012 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է , որ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան ժամանելը նվիրված էր ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին, այլ նաև կապված էր Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ: Քաղաքագետի կարծիքով, Լավրովի նպատակն էր տեղեկատվություն հավաքել կողմերի դիրքորոշման մասին ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Միջին Ասիայում, քանի որ Լավրովը Հայաստանից և Ադրբեջանից բացի այցելելու է Միջին Ասիայի մի շարք երկրներ, որից հետո այդ տեղեկատվությունը ներկայացվելու է նոր նախագահին: Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք հիմնական վեկտորը լինելու է արտաքին քաղաքականությունը, սոցիալ-տնտեսական բարեփոխումները՝ նկատի ունենալով բնակչության լայն զանգվածների ակտիվ դժգոհությունը: Արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանն այդքան ակտիվ չի լինի, հատկապես Կովկասում, նրա հիմնական նպատակը լինելու է ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացի և ստատուս քվոյի պահպանումը: Քաղաքագետը նշել է, որ Աֆղանստանից ամերիկացիների հեռանալուց և Միջին Ասիայում Չինաստանի ուժեղանալուց հետո Ռուսաստանն ավելի շատ խնդիրներ է ունենալու: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |