Ադրբեջանի կազակները պատերազմի դեպքում կկռվե՞ն Արցախի դեմ. Բայց չէ՞ որ այնտեղ կազակներ չկան

Ադրբեջանի կազակները պատերազմի դեպքում կկռվե՞ն Արցախի դեմ. Բայց չէ՞ որ այնտեղ կազակներ չկան

PanARMENIAN.Net - «Ադրբեջանում կազակներ չկան»,-հայտարարել է Հայսաստանի կազակների ներկայացուցիչ Արթուր Մաքսապետյանը` PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով «Ադրբեջանի Կազակների միության»` Ղարաբաղի դեմ պատերազմի դեպքում ադրբեջանական բանակին միանալու մասին հայտարարությունը: Ըստ նրա, դրա մասին նրանք բազմիցս հայտարարել են, իսկ ադրբեջանական կազակությունն ուղղակի խեղկատակություն է: «Կազակը կենսաձև է, որը հիմնված է Քրիստոսի հանդեպ հավատի վրա»,-ընդգծել է Մաքսապետյանը,-իսկ որոշ ադրբեջանցիների` իրենք իրենց կազակներ հռչակելը պարզապես ծիխաղելի է»: Բացի այդ, նրանց աջակցությունն ադրբեջանական բանակին որևէ անհանգստություն չպետք է առաջացնի, քանի որ դրանից հետո ադրբեջանական բանակը հաստատ ավելի չի ուժեղանա: Նա նաև ընդգծել է, որ հայկական կազակները կապեր է պահպանում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի իսկական կազակական միավորումների հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---