Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղերում ավարտվել է նոր ջրագծի կառուցումը

PanARMENIAN.Net - Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղերի համար կառուցվել է նոր ջրագիծ: Ինչպես PanARMENIA.Net-ին հայտնում են «Երևան Ջուր» ընկերության մամլո ծառայությունից, «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարից կառուցվել է 240 մետր երկարությամբ 315մմ տրամագիծ ունեցող պոլիԷթիլենից խողովակաշար:

Ջրագիծը կառուցվել էր տասնամյակներ առաջ և գտնվում էր տեխնիկապես անմխիթար վիճակում: Վթարներն այստեղ շարունակական էին, ինչը ոչ միայն ջրի կորուստ էր առաջացնում, այլև վտանգում ջրի որակը:

Ինչպես տեղեկացնում է ընկերության Շինարարական աշխատանքների համակարգման բաժնի աշխատակից Արմեն Մովսիսյանը, այդ ընթացքում որոշակի դժվարություններ են առաջացել, կապված բարդ տեղանքի և եղանակային պայմանների հետ: Ի վերջո, օգտվելով վերջին բարենպաստ օրերից, «Շինմաստերը» կարողացել է աշխատանքներում ներգրավվել համապատասխան տեխնիկա և ապրիլի 4-ին ավարտել նորակառույց խողովակաշարի միացման աշխատանքները, մի կողմից` «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարին, մյուսից` Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղերի ներքին ցանցին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---