Սերգեյ Լավրով. Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն աղետ կլիներ

Սերգեյ Լավրով. Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն աղետ կլիներ

PanARMENIAN.Net - «Մենք ցավում ենք այն իրավիճակի համար, որը հակամարտության արդյունքում ստեղծվել է մեր երկու վաղեմի հարևանների միջև: Հակամարտություն, որը խլել է բազմաթիվ կյանքեր, այդ թվում՝ անմեղ մարդկանց»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԱզերԹաժ գործակալությունը: «Վերջին 2-3 տարում Ռուսաստանը, բացի նրանից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, առաջադրել է նաև սեփական առաջարկները: Նախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին այս ձևաչափում քննարկել այն խնդիրները, որոնք դեռ թույլ չեն տալիս հասնել կարգավորման շուրջ պայմանավորվածությունների: Այս երկու տարիների ընթացքում վիճելի հարցերի քանակը զգալիորեն կրճատվել է: Բայց մնում են երկու-երեք ամենաբարդ հարցերը»,- ասել է Լավրովը:

Նախարարի խոսքով, հակամարտության ռազմական լուծումն աղետ կլիներ: Նրա համոզմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում առկա է միջազգային հանրության քաղաքական կամքը: Միևնույն ժամանակ նա նշում է, որ միջնորդները չեն կարող այդ խնդիրը լուծել Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն, բայց «կարող են օգնել փոխզիջումներ որոնելու հարցում»:

«Բոլոր արտաքին խաղացողները շահագրգռված են նրանում, որպեսզի Մադրիդում համանախագահների կողմից կատարված առաջարկների հիման վրա գտնեն խնդրի լուծումը: Եվ բոլորը կողմերին մղում են նույն ուղղությամբ»,- ասել է Լավրովը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---