Ադրբեջանը պատրաստ է իրականացնել թուրքմենական գազի տարանցումը Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը

Ադրբեջանը պատրաստ է իրականացնել թուրքմենական գազի տարանցումը Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը կարող է դիտարկել իր տարածքով գազի տարանցումն ապահովելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Եվրամիությունը և Թուրքմենստանը պայմանավորվածության կհանգեն անդրկասպիական գազատարի նախագծի շուրջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաևը:

«Ադրբեջանն այս նախագծի մասնակից է, որն իրագործվում է ԵՄ և Թուրքմենստանի կողմից: Կողմերի միջև ինչ-որ արդյունքի հասնելու դեպքում Բաքուն կարող է դիտարկել տարանցման տարբերակները»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---