ՌԴ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկում է Գաբալինյան ՌԼկ վերաբերյալ Ադրբեջանի հետ համալիր պայմանագիրը

ՌԴ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկում է Գաբալինյան ՌԼկ վերաբերյալ Ադրբեջանի հետ համալիր պայմանագիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության, արտաքին գործերի և արդյունաբերության ու առևտրի նախարարությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային հանձնաժողովը խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանում Գաբալինյան ՌԼԿ մոդեռնիզացման, վարձակալության և օգտագործման հարցերի վերաբերյալ, հաղորդում է Ռոսբալտը:

Abc.az-ն իր հերթին հաղորդում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը հայտնել է, որ Ռուսաստանի կողմից առաջարկվող կայանի մոդեռնիզացումը կորոշվի բանակցությունների ժամանակ, որոնք համալիր բնույթ են կրելու և նպատակ ունեն պատրաստելու միասնական փաստաթուղթ, որը կկարգավորի բոլոր հարցերը` վարձակալության ժամկետը, վարձը և այլն: «Բանակցությունների ժամանակ կորոշվի նաև հրթիռային գործարկումների հանդեպ հսկողության նորագույն տեխնոլոգիաների սեփականության հարցը, եթե ընտրվի կայանի մոդեռնիզացման տարբերակը: Առայժմ խորհրդակցություններ են ընթանում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև: ՌԼԿ վարձակալության պայմանագրի ժամկետը լրանում է 2012 թվականին, և այսօր պետք է կողմնորոշվել` արդյոք գործող համաձայնագիրը կերկարաձգվի որոշակի փոփոխություններով, թե նոր համաձայնագիր է մշակվում: Մենք պատրաստ ենք ցանկացած տարբերակի»,- նշել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---