Շտեֆան Գարաբին. Ցանկացած թուրք պաշտոնյա, որը կհամարձակվի Սլովակիայիում հերքել Հայոց ցեղասպանությունը, 5 տարի կստանա

Շտեֆան Գարաբին. Ցանկացած թուրք պաշտոնյա, որը կհամարձակվի Սլովակիայիում հերքել Հայոց ցեղասպանությունը, 5 տարի կստանա

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ապրիլի 4-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ ծաղկեպսակի մատուցման արարողություն Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար-կոթողին, որը տեղավորված է Բրատիսլավայի կենտրոնում: Ծաղկեպսակներ մատուցվեցին Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի և այլոց կողմից: Իր ելույթի խոսքում ԳԴ նախագահ Շտեֆան Հարաբինը հայտարարեց, որ նա խիստ կարևորում է Սլովակիայի կառավարության ու պառլամենտի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի» գոյությունը և կրկին հայտարարեց, որ ցանկացած կարգի թուրք պաշտոնյա /ինչպես և ցանկացած այլ անձ/ եթե համարձակվի Սլովակիայի տարածքում հերքել Հայոց ցեղասպանության փաստն, անմիջապես մինչև 5 տարվա ազատազրկման կարժանանա: Պարոն Հարաբինը նշեց, որ ինքը պատրաստ է օգնելու ֆրանսիացի գործընկերներին ազատ խոսքի իրավունքը և մարդկության դեմ կատարված ոճիրը պատժելու անհրաժեշտությունը միմյանց հետ չհակադրելու հարցում:

Ելույթ ունեցավ նաև ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը հակիրճ անդրադարձավ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի ընդունված որոշման բացառիկ ոչ արհեստավարժ ձևակերպված դրույթներին: Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց Սլովակիաի պետությանը, սլովակ ժողովրդին և անձամբ պարոն Շտեֆան Հարաբինին` ԵՄ-ում առաջինը ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրենքի ընդունման համար: Պարոն Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀ ՍԴ-ը համագործակցելու է սլովակ իրավաբանների հետ, պարոն Հարաբինի գլխավորությամբ, ԵՄ մյուս երկրներին ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրենքի ընդունման անհրաժեշտությունը ներկայացնելու գործում: Նա ևս հաստատեց, որ այսպիսի օրենքը ոչ թե հակասում է մարդու իրավունքներին և առավել ևս ազատ խոսքի իրավունքին, այլ ճիշտ հակառակը ելնում է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքից:

Վերջում ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` նշելով Սլովակիաի Ազգային Խորհրդի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձևի` 2004թ-ի նոյեմբերին, և , որը գործում է 2009թ-ի սեպտեմբերի մեկից, խիստ կարևորությունը ողջ մարդկության և հատկապես Սլովակիայի ժողովրդի համար: Ըստ Գրիգորյանի Սլովակիան այս երկու ակտերով հայտնվել է քաղաքակիրթ Եվրոպայի գլխամասում, և փայլուն օրինակ է հանդիսանում քրիստոնեական քաղաքակրթությամբ հետաքրքրված ու հոգևոր մշակույթը պահպանող երկրների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---