Վիկ Դարչինյան. Յամանակայի դեմ մենամարտում ես կհաղթեմ նոկաուտով

Վիկ Դարչինյան. Յամանակայի դեմ մենամարտում ես կհաղթեմ նոկաուտով

PanARMENIAN.Net - «Ես մենամարտում եմ հանուն հաղթանակի, հանուն չեմպիոնական գոտիների և հանուն իմ երկրպագուների: Յամանակայի դեմ մենամարտում ես գեղեցիկ մարտ ցուցյ կտամ և կկարողանամ հաղթել նրան, եթե ես այդպես չմտածեմ, ապա պետք է թողնեմ բռնցքամարտը»,-հայտարարել է Վիկ Դարչինյանը:

Ապրիլի 6-ին Տոկիոյում Teiken gym արենայում Դարչինյանը WBC չեմպիոնական գոտու համար կպայքարի Շինսուկե Յամանակայի հետ:

Դարչինյանն ասել է, որ Յամանական լավ է շարժվում, կոշտ հարվածներ ունի, սակայն երբեք չի հանդիպել այնսպիսի մրցակցի հետ, ինչպիսին ինքն է: «Ինձ հետ պայքարում Յամանական այնպիսի բռնցքամարտ կտեսնի, որ նախկինում երբեք չի տեսել: Ես միշտ ձգտում եմ հաղթել նոկաուտով, և այս անգամ էլ կկարողանամ նոկաուտով հաղթել»,-հայ բռնցքամարտիկի խոսքն է մեջբերում boxingscene.com-ը:

Դարչինյանը 37 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտում, որից 27-ն ավարտել է նոկաուտով, իսկ Յամանական՝ 15 մենամարտ, որից 11-ում նոկաուտի է ենթարկել մրցակցին, նա պարտություն չունի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---