Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը չի փոխվել, պնդում է Լավրովը

Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը չի փոխվել, պնդում է Լավրովը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է. այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ուզում եմ հստակ և որոշակիորեն հաստատել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Մեր դիրքորոշումը հիմնվում է այն հիմնարար մոտեցումների վրա, որոնք մշակվել են համանախագահների կողմից»,-ասել է Լավրովը:

Հունվարի վերջում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ եռակողմ հանդիպում են անցկացրել, որը սկսած 2008-ից` թվով 10-րդն էր:

«Համանախագահների դիրքորշումը և մեր գործողությունները հիմնվում են այպիսի որոշման որոնման վրա, որը կհամապատասխանի երկու կողմերի շահերին»,-հիշեցրել է Լավրովը:

ՌԴ դիրքորոշումը հիմնվում է կարգավորման երեք սկզբունքների վրա` տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման վրա:

«Այս սկզբունքներից և ոչ մեկը առավելություն չունի»,-ասել է նախարարը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---