Իրանը բենզին կառաքի Հայաստան

Իրանը բենզին կառաքի Հայաստան

PanARMENIAN.Net - Իրանը բենզին կվաճառի Հայաստանին և Վրաստանին: Այդ մասին, ինչպես հայտնում է IRINN գործակալությունը, ապրիլի 6-ին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ռուստամ Կասեմին:

«Այժմ մենք բավարար բենզին ենք արտադրում երկրի կարիքները բավարարելու համար, իսկ մնացած մասը կարող ենք վաճառել հարևան երկրներին մինչև տարեվերջ»,-ասել է նա:

Նախարարը հավելել է, որ առաջին փուլում Իրանը բենզին կվաճառի Հայաստանին և Վրաստանին:

Ինչպես հայտնել է Իրանի նախարարը, ներկայումս Իրանն արտահանում է 55 մլն խմ նավթամթերք աշխարհի 70 երկրներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---