Իրինա Թովմասյան. Հայ սպառողները գնալով ավելի շատ են գերապատվությունը տալիս բրենդային խանութներին

Իրինա Թովմասյան. Հայ սպառողները գնալով ավելի շատ են գերապատվությունը տալիս բրենդային խանութներին

PanARMENIAN.Net - Հայ սպառողները վերջին տարիներին գնալով ավելի շատ են գերապատվությունը տալիս բրենդային խանութներին, բրենդերը սկսում են ճաշակ թելադրել, PanARMENIAN.Net գործակալությանն է հայտնել Հայաստանում ALDO բրենդի մարքեթինգի, գովազդի և փիարի գծով տնօրեն Իրինա Թովմասյանը: Նրա խոսքով՝ դրա վկայությունը Երևանում բացվող ամենատարբեր բրենդերի նորանոր խանութներն են: «Մարդիկ աստիճանաբար հասկանում են, որ երբ պաշտոնական բրենդն է ներկայացված, ոչ մի խաբեություն լինել չի կարող, որ այստեղ ամեն ինչ ամենաբարձր մակարդակով է, ամեն ինչ համապատասխանում է միջազգային չափանիշներին»,- հայտնել է Թովմասյանը ALDO բրենդի 40-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ:

Թովմասյանը դրական է գնահատել այդ միտումը՝ նկատելով, որ «որքան մեզ մոտ շատ ներկայացված լինեն զանազան բրենդեր, այնքան բարձր կլինի հայ սպառողի ճաշակը, այնքան ավելի մեծ հաճույքով նա կգնա գնումների»: Նա նկատել է նաև, որ այժմ մի շարք բրենդային խանութներում գներն ավելի ցածր են, քան ոչ բրենդայիններում:

Ինչ վերաբերում է ինքնին միջոցառմանը, ապա Թովմասյանը նշել է, որ իր հիշելով Հայաստանում առաջին անգամ է ինչ-որ հանրահայտ բրենդի հոբելյան նշվում: Այն հարցին, թե ինչն է իրենց դրդել նման միջոցառում կազմակերպել, նա պատասխանել է. «Բրենդն ինքնին շատ հետաքրքիր պատմություն ունի: Եվ երբ բրենդը 40 տարեկան դարձավ, մենք չէինք կարող չներկայացնել այն»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---