«Բարգավաճ Հայաստանն» իր նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հանրահավաքով Աբովյանում

«Բարգավաճ Հայաստանն» իր նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հանրահավաքով Աբովյանում

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը (ԲՀԿ) առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հանրահավաքով Գագիկ Ծառուկյանի հայրենի Աբովյան քաղաքում: Ինչպես ցույցի բացմանը հայտնել է Ծառուկյանը, ինքը չի ցանկանում տարբերություն դնել աբովյանցիների, մարտունեցիների կամ երևանցիների միջև, բայց յուրաքանչյուր համար առաջնայինն իր քաղաքն ու փողոցն է: «Առավել ևս, որ ես ինքս պատգամավոր եմ Աբովյանից»,- նկատել է նա:

Իր խոսքում «Բարգավաճ Հայաստանի» նախագահը շեշտը դրել է երկրի սոցիալական խնդիրների վրա: «Ես ուզում եմ, որպեսզի ժողովուրդը մոռանա գաղթի ճանապարհը, աշխատանք ունենա»,- ընդգծել է Ծառուկյանը: Այս կապակցությամբ նա նկատել է, որ երկրում առկա խնդիրների լուծման համար կուսակցությունն այժմ մշակում է նախընտրական ծրագիր, այդ թվում և հրավիրված արտասահմանյան մասնագետների օգնությամբ:

Ծառուկյանն ընդգծել է, որ «Բարգավաճ Հայաստանը» միշտ «իր խոսքի տերն» է եղել, և հավելել, որ կուսակցության համար գլխավոր չափանիշը լինելու է լավ կատարված աշխատանքը, այլ ոչ թե մտերմությունը կամ ծանոթությունն այս կամ այն մարդու հետ:

«Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը մարդկանց կոչ է արել համախմբված և ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին՝ ընդգծելով, որ իրենց աջակցությունից է կախված կուսակցության ծրագրերի կատարումը:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի:

«Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակը գլխավորում են կուսակցության նախագահ և խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանը, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը և քաղաքաշինության նախարար Վարդան Օսկանյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---