
Սանկտ Պետերբուրգում շարունակվում են Հայկական Ֆուտբոլային լիգայի երկրորդ սեզոնի հանդիպումները:
Ապրիլի 8-ին Պետերբուրգում կայացած երրորդ խաղարկային օրը շատ առումներով կանխորոշեց մրցաշարային աղյուսակում թիմերի միջև պայքարի ճակատները: Խաղարկային վերջին օրվան թիմերը մոտենում են մրցաշարային աղյուսակում առաջխաղացման հստակ հեռանկարներով, ընդ որում ամենահետաքրքիր հանդիպումները տեղի կունենան հենց վերջին օրը:
Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում է երեք թիմ`«Կարսն» ու «Կիլիկիան», որոնք նախորդ մրցաշարերի ֆավորիտն են, ինչպես նաև այս մրցաշարի բացահայտումը` «Արցախ» թիմը:
Հետաքրքիր է լինելու նաև ռմբարկուների մրցավազքը: Երրորդ օրվա վերջին առջևում են «Կարսի» և «Կիլիկիայի» առաջատարներ Արթուր Ղազարյանն ու Գևորգ Գրիգորյանը, ովքեր իրենց հաշվին 10-ական գնդակ ունեն:
Առաջնության վերջին օրը նախատեսված է նաև հանդիսավոր փակում, որին կմասնակցի Հայկական Ազգային-Մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը:
Տեղեկատվությունը տրամադրել է Սամվել Սարուխանյանը PANreport համակարգի միջոցով