Արագ և բլից շախմատի 2013թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Խանտի-Մանսիյսկում

Արագ և բլից շախմատի 2013թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Խանտի-Մանսիյսկում

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը բավարարել է արագ և բլից շախմատի 2013թ. աշխարհի առաջնությունը անցկացնելու Խանտի-Մանսիյսկի հայտը: Միջազգային մրցաշարերն անցկացնելու մասին որոշումը հօգուտ Յուգրայի կապում են այն բանի հետ, որ երկրամասի կենտրոնն այդ առումով արդեն մեծ փորձ ունի:

Վերջին մի քանի տարիներին Յուգրայում տեղի է ունեցել շախմատի Աշխարհի գավաթի չորս խաղարկություն: Իսկ 2010 թվականին Խանտի-Մանսիյսկն ընդունել է 39-րդ Համաշխարհային շախմատային Օլիմպիադան:

Այս տարվա նոյեմբերին երկրամասի կենտրոնում տեղի կունենա նաև շախմատի կանանց աշխարհի առաջնությունը: Մրցաշարին կմասնակցեն ավելի քան 60 շախմատիստուհիներ ամբողջ աշխարհից, հաղորդում է ugra-tv.ru:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---