Գերմանիան ցանկանում է ընդունել ֆուտբոլի Եվրոպայի 2020թ. առաջնությունը

Գերմանիան ցանկանում է ընդունել ֆուտբոլի Եվրոպայի 2020թ. առաջնությունը

PanARMENIAN.Net - Գերմանիայի ֆուտբոլային միությունը ցանկանում է Եվրոպայի 2020թ. առաջնության անցկացման հայտ ներկայացնել: Այդ մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Վոլֆգանգ Նիրսբախը: Ըստ նրա, հավակնորդ երկրների ընտրությանը Գերմանիայի մասնակցության հարցը կքննարկվի ապրիլի 27-ին:

Եթե Գերմանիան որոշի հայտ ներկայացնել, ապա նրա մրցակիցները կդառնան Ադրբեջանի ու Վրաստանի, Բոսնիայի, Խորվաթիայի ու Սերբիայի, Չեխիայի ու Սլովակիայի, ինչպես նաև Ռումինիայի ու Բուլղարիայի կամ Ռումինիայի ու Հունգարիայի հայտերը: Բացի այդ, առանջության անցկացմանը հավակնում են Նիդերլանդները, Բելգիան և Թուրքիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---