Ռուբեն Հայրապետյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին. Ես աջակցում եմ ՀՀ ցանկացած խեղճ քաղաքացու![]() 12 ապրիլի 2012 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ռուբեն Հայրապետյանը երկար մտորումներից հետո որոշել է առաջադրել իր թեկնածությունը թիվ 1 ընտրատարածքում, քանի որ իրեն լուրեր են հասել, թե այդ ընտրատարածքում պատրաստվում է առաջադրվել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավան համայնքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանը: «Որոշեցի օգտվել այս առիթից և բոլորին ցույց տալ, թե ով է Լևոն Տեր-Պետրոսյանն իրականում և նրա հետ առաջադրվել նույն ընտրատարածքում: Այն էլ մարդը վախեցել է, չի դրել, հիմա էլ ասել է, թե ինքը «ռազբոռկի» չի գնում: Սակայն տարիներ շարունակ տարբեր տրամաչափի բանագնացներ է ուղարկել ինձ մոտ, իր տղային է ուղարկել, բազմաթիվ թեմաներով խոսել ենք, հիմա էլ առաջին նախագահն այդ ամենը «ռազբոռկա» է համարում»,- ասաց նա: Հայրապետյանը նշեց, որ հիմա էլ պատրաստ է օգնել ՀԱԿ-ի ներկայացուցիչներին, եթե շտաբի խնդիր ունեն: Լրագրողների այն հարցին, թե արդյոք նա ժամանակին օգնել է Տեր-Պետրոսյանին և հիմա էլ կշարունակի օգնել, Հայարպետյանը պատասխանեց. «Ես պատրաստ եմ աջակցել ՀՀ ցանկացած խեղճ քաղաքացու»: Նա մանրամասնեց, որ խեղճ ասելով նկատի ունի ոչ թե փողը, այլ գուցե քաղաքականապես տհաս ու վատ լինելը, և ինքը կաջակցի խորհուրդով, ուղղություն ցույց տալով: Նույն ընտրատարածքում առաջադրված են նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը: «Ես չեմ պատրաստվում բանավիճել Գայանե Առուստամյանի հետ, քանի որ ճիշտ չեմ համարում կնոջ հետ բանավեճի նստելը: Հետո էլ այնպես կստացվի, որ կհաղթեմ ու ինձ դրանո՞վ տղամարդ զգամ: Ես կնոջը տեսնում եմ այլ կարգավիճակում, նրան խորհուրդ եմ տալիս, կոչ անում իրեն առաջադրած կուսակցության առաջինց տասը համարներին հրավիրել ինձ հետ քաղաքական բանավեճի ցանկացած ժամանակ, ցանկացած ֆորմատով»,- ասաց Հայրապետյանը, հավելելով, որ Առուստամյանը գնալով նմանվում է Նիկոլ Փաշինյանին. «Նիկոլային ոճն է բռնել, կարծում եմ իր տեսակի մեջ եթե մնար ալելի լավը կլիներ»: Անդրադառնալով քարոզարշավին` Հայրպետյանը նշեց, որ իր և իր մրցակիցների հնարավորությունները հավասար է գնահատում: Նա չունի սեփական կարգախոս, առաջանորդվում է ՀՀԿ կարգախոսով` «Հավատանք, որ փոխենք»: Նա նաև պատրաստակամություն է հայտնել գնալ և անձամբ սեղմել մրցակիցների ձեռքը, եթե նրանցից որևէ մեկը հաղթի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |