Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը

Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-17-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը:

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Բելառուսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախատեսված են նաև Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը:

Սերգեյ Մարտինովը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---