Ռազմական փորձագետ. Հայաստանը սպառազինությամբ չի զիջում Ադրբեջանին, իսկ որոշ առումներով նաև գերազանցում է

Ռազմական փորձագետ. Հայաստանը սպառազինությամբ չի զիջում Ադրբեջանին, իսկ որոշ առումներով նաև գերազանցում է

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, ընդգծել է, որ Հայաստանն սպառազինությամբ չի զիջում Ադրբեջանին, իսկ որոշ զինատեսակներով նաև գերազանցում է: Նրա խոսքով` վերջերս Ադրբեջանի Իսրայելից գնած սպառազինությունն արդյունավետ չէ Ղարաբաղում օգտագործելու համար: Անօդաչու ինքնաթիռները, որոնք Ադրբեջանը ձեռք է բերել Իսրայելից, մարտական հզորություն չեն տալիս, իսկ դրանք հարվածային ինքնաթիռների վերաշինելու հնարավորություն Ադրբեջանը չունի, հայտնել է փորձագետը: Վերջում նա կատակել է, որ եթե Ադրբեջանը գերազանցեր հայկական կողմին սպառազինությամբ, ապա վերջինս դրա մասին շատ արագ «կիմանար»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---