«Հայկական ժամանակ». Մահացել է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննիչը

«Հայկական ժամանակ». Մահացել է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննիչը

PanARMENIAN.Net - Երեկ՝ կեսգիշերն անց Գյումրիում ավտովթարի է ենթարկվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վահրամ Բեյբությանը: Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «Հայկական ժամանակին» հայտնել է, որ 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նշդեհի պողոտայում՝ ոստիկանության Գյումրիի բաժնի շոնքի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վերայերթի է ենթարկել քննիչ Բեյբությանին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Կարճ ժամանակում Գյումրիի ոստիկանները հայտնաբերել են փախուստի դիմաց «ՎԱԶ 21011» մակնիշի «45 ՍՕ 132» համարանիշի ավտոմեքենան:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---