ԱՄՆ կաջակցի Բրազիլիայի օդանավակայանի արդիականացմանը ԱԱ և Օլիմպիադայից առաջ

ԱՄՆ կաջակցի Բրազիլիայի օդանավակայանի արդիականացմանը ԱԱ և Օլիմպիադայից առաջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն համաձայնագիր է կնքել Բրազիլիայի հետ, որի շրջանակներում ԱՄՆ-ն օգնություն կցուցաբերի Բրազիլիային օդանավակայանների ենթակառուցվածքների արդիականացման հարցում: Արդիականացումն անհրաժեշտ է 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2016թ. ամառային Օլիմպիադայի կապակցությամբ, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: Համագործակցությունն, ներառյալ ինչպես կառավարական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների գործակցությունը, ուղղվելու է օդանավակայանների զարգացմանը, ավիացիոն անվտանգության բարձրացմանը:

Սպիտակ տունն արդեն հավանություն է տվել հուշագրի ստորագրմանը, հայտնում է ato.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---