Ո՞ւմ են իրենց ձայնը տալու աղանդավորները

Ո՞ւմ են իրենց ձայնը տալու աղանդավորները

PanARMENIAN.Net - «Exit Poll» սոցիոլոգիական և սոցիալական հետազոտությունների կենտրոնն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Ինչպե՞ս է կողմնորոշվում ընտրողն ընտրություն կատարելիս» հարցման արդյունքները: ՀԿ անդամ Լևոն Անդրեասյանը նշեց, որ ի սկզբանե իրենք մտադրություն չեն ունեցել արդյունքները հրապարակել, բայց որոշ փաստեր մտահոգիչ են, և իրենք որոշել են բարձրաձայնել այդ մասին:

«Հարցմանը մասնակցած 2710 հոգուց 195-ը այն մարդիկ են, որոնք պատկանում են տարբեր կրոնական կազմակերպությունների:

Նրանք միաձայն ասել են, որ բոլորը ձայնը տալու են մի կուսակցության՝ ընդդիմադիր»,- ասաց Անդրեասյանը, սակայն չմանրամասնեց, թե որ կուսակցության մասին է խոսքը:

«Exit Poll» սոցիոլոգիական և սոցիալական հետազոտությունների կենտրոնը հետազոտությունն անցկացրել է Սևծովյան-Կասպիցծովյան քաղաքական և սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի պատվերով: Այն իրականացվել է մարտի 22-ից ապրիլի 8-ը Երևանում ու ՀՀ մարզկենտրոններում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---