Ղուկասյանի փեսացուի սպանության գործով կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին

Ղուկասյանի փեսացուի սպանության գործով կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին

PanARMENIAN.Net - Երեկ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից Սև Ղուլ տանող ամրոցի ճանապարհին դաժանաբար սպանել էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջնեկ դստեր` Աննայի փեսացուին`27-ամյա Կարեն Եսայանին: «Առավոտը» գրում է, որ այս գործով կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին:

Եսայանների ընտանիքի մտերիմները խոսում են, որ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա. քաղաքապետի դստերը սիրահարված է եղել նաև ոստիկանապետի որդին, որը վրեժ է լուծել նման ճղճիմ եղանակով: «Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Շիրակի մարզի դատախազությունից, սակայն այստեղից մեզ տեղեկացրին, որ կատարվում է նախաքննություն, դրդապատճառները դեռ պարզ չեն, Շիրակի մարզի դատախազը ամբողջ գիշեր աշխատել է ոստիկանության շենքում»,- գրում է «Առավոտը»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---