Երիտասարդները դեռ չեն գիտակցում Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը

Երիտասարդները դեռ չեն գիտակցում Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումները պատասխանատվություն են դնում երիտասարդ սերնդի վրա բարեկեցիկ ապագա ապահովելու համար: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի» տնօրեն Ռոզա Կիապպեն: «Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում պատասխանատվության մեծ մասն ընկնում է հենց երիտասարդության վրա, այլ ոչ թե պետության, ինչպես դա եղել է նախկինում»,- ասել է նա:

Սակայն, նրա կարծիքով, այսօրվա երիտասարդությունը չի գիտակցում բարեկեցիկ ապագայի համար կենսաթոշակային բարեփոխումներ անցկացնելու կարևորությունը, որի պատճառով անհրաժեշտություն կա ուսումնասիրել դրանք դպրոցներում: Ինչպես հաղորդել է Կիապպեն, Հայաստանի Կենտրոնական բանկի և կրթության և գիտության նախարարության միջև արդեն ստորագրվել է համաձայնագիր դպրոցներում ուսուցանող ծրագիր անցկացնելու մասին:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)` «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը»`«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հետ համատեղ նախաձեռնել են դասախոսությունների շարք ՀայաստանիՀանրապետության բուհերի ուսանողների համար: Այս անգամ սեմինար քննարկումը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանում:

Partner news
 Ուշագրավ
Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար
ՀԾԿՀ գնային քաղաքականության վարչության պետը նշել է, հիմնավորված կարող է ասել` գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ «Արմավիան» այլ պարտատերեր էլ են դատի են տվել
Partner news