ԵՃՊՇՀ-ում բացվելու է անվճար Wi-Fi անկյուն

ԵՃՊՇՀ-ում բացվելու է անվճար Wi-Fi անկյուն

PanARMENIAN.Net - Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում: Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը, Օրանժ Արմենիան ու Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ապրիլի 13-ին ստորագրել են հնգամյա համագործակցության հուշագիր, որի շրջանակում ընկերության տարբեր բաժինների` բարձր որակավորում և աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև համալսարանին կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն:

«Որպես երկրում կարևոր տնտեսական դեր ունեցող ընկերություն և առաջատար գործատու` մեր կորպորատիվ պատասխանատվությունն է նաև կառուցել կամուրջներ կրթական հաստատության և աշխատանքային աշխարհի միջև»,- ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Նախատեսվում է համալսարանում ստեղծել նաև անվճար Wi-Fi անկյուն, որի շնորհիվ բուհի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել Orange wi-fi ինտերնետից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---