Դեմկուսն առաջարկում է կիրառել դեմոկրատական սոցիալիզմի մոդելը

Դեմկուսն առաջարկում է կիրառել դեմոկրատական սոցիալիզմի մոդելը

PanARMENIAN.Net - Մեր երկիրը պիտի դառնա սոցիալական պատասխանատվություն կրող պետություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Դեմոկրատական կուսակցության նախընտրական ծրագրի մասին, ասաց Դեմկուսի անդամ Արամ Գյուրջյանը. «Նախագահից սկսած յուրաքանչյուր պաշտոնյա պիտի հասկանա, որ իրենք պատասխանատվություն են կրում քաղաքացու առջև»:

Ըստ նրա, 20 տարիների ընթացքում ձևավորված համակարգը այժմ մեր քաղաքացիներին բարոյալքման է հասցրել, որի արդյունքում քաղաքացին իրեն անզոր ու «փոքր մարդ» է զգում. «Մեր ծրագրի հիմնական դրույթն է համակարգի փոփոխությունը, որտեղ բոլորը կհասկանան, որ ՀՀ քաղաքացին փոքր մարդ լինել չի կարող»: Գյուրջյանը նշեց, որ իրենք կիրառելու են դեմոկրատական սոցիալիզմի մոդելը, որի կարևոր դրույթներից է պետության ներգրավվածությունը:

«Մեր երկրում կա 30 տոկոս բնակչություն, ով ինքնուրույն է կատարում իր ընտրությունը: Մենք ակտիվ աշխատելու ենք նրանց հետ և 10 տոկոս ձայն հավաքելու հույս ունենք», - ասաց նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---