Կոլումբիայի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին ամրապնդել կապերը Լատինական Ամերիկայի հետ![]() 14 ապրիլի 2012 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հորդորել է ԱՄՆ-ին ամրապնդել կապերը Հարավային Ամերիկայի պետությունների հետ: «ԱՄՆ համար շահավետ կլինի հասկանալ, որ այդ երկրի երկարաժամկետ ռազմավարական շահերը կապված են ոչ թե Պակիստանի կամ Աֆղանստանի, այլ Լատինական Ամերիկայի հետ»,-Սանտոսին է մեջբերում «Ռոյթերս» գործակալությունը: Քաղաքական գործիչը կոչ է արել պետությունների ղեկավարներին առավել պրագմատիկ լինել. «Եկեք հարգենք մեր տարբերությունները, սակայն միասին գործենք»: Կոլումբիան միայն երկու տարի առաջ է կարգավորել հարաբերությունները Վենեսուելայի հետ: Ուգո Չավեսը չի հաստատել իր մասնակցությունն այսօրվա հանդիպմանը: Ապրիլի 14-15-ին Կոլումբիայի Կարտախենա քաղաքում անցնում է վեցերորդ Համաամերիկյան գագաթաժողովը: Partner news Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը Այսօր Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Գնդակոծության արդյունքում մի քանի տուն է վնասվել, մի քան զոհ կա Ավերածություններ չեն եղել, զոհեր՝ նույնպես Partner news |