Ապրիլի 16-ին բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում ՀՀ կներկայացնեն Արա Պուլուզյանը և Հրայր Մաթևոսյանը

Ապրիլի 16-ին բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում ՀՀ կներկայացնեն Արա Պուլուզյանը և Հրայր Մաթևոսյանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին` բռնցքամարտի վարկանիշային մրցաշարի 2-րդ օրը, Տրաբզոնում Հայաստանի հավաքականի անդամներից ռինգ դուրս կգան Արա Պուլուզյանը (64կգ ք/կ) և Հրայր Մաթևոսյանը(69կգ ք/կ):

Առաջին մենամարտում Պուլուզյանը կմենամարտի Քսուլիո Վրենոզիի (Ալբանիա) դեմ, Իսկ Մաթևոսյանի մրցակիցն է լինելու Միհնդ Բաքրին (Իսրայել):

Պայքարը շարունակում է Վլադիմիր Սարուխանյանը, նրա հաջորդ մրցակիցն է լինելու Ալեքսանդրոս Ցանիկիդիսը (Հունաստան):

Հայաստանի հավաքականից մրցաշարին կմասնակցեն նաև Կորյուն Սողոմոնյանը (49կգ ք/կ) և Հովհաննես Դանիելյանը(52կգ ք/կ):

Հայ բռնցքամարտիկներից Լոնդոնի օլիմպիական ուղեգիր է նվաճել միայն Անդրանիկ Հակոբյանը(75կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---