Վիկ Դարչինյանի թիմը բողոքարկելու է Շինսուկե Յամանակայի դեմ մենամարտի արդյունքները (վիդեո)

Վիկ Դարչինյանի թիմը բողոքարկելու է Շինսուկե Յամանակայի դեմ մենամարտի արդյունքները

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի թիմը բողոքարկման հայտ է ներկայացնելու ճապոնացի Շինսուկե Յամանակայի մենամարտի արդյունքների վերաբերյալ:

Այդ մենամարտը կայացել է ապրիլի 6-ին Տոկիոյում` «Teiken gym-ում», որտեղ խաղարկվում էր WBC վարկածով չեմպիոնի գոտին:

Մենամարտն ավարտվել էր մրցավարների` հաղթանակը ճապոնացի բռնցքամարտիկին շնորհելու միաձայն որոշմամբ` 117:111, 116:112 և 116:112: Բողոքարկման պատճառը 5-րդ ռաունդում ճապոնացի բռնցքամարտիկի կատարած հարվածն է, հաղորդում է box-club.ru-ն:

Դարչինյանը կրել է իր երկրորդ պարտությունը: Մինչ այս նա 116:111, 117:110 և 120:107 հաշվով զիջել է Անսելմո Մորենոյին (Պանամա):

Partner news
 Ուշագրավ
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև
Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ
Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ
Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու
Partner news