Վրացական երկաթուղին IPO կանցկացնի Լոնդոնի ֆոնդային բորսայում![]() 16 ապրիլի 2012 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը մտադիր է անցկացնել Վրաստանի երկաթուղու IPO Լոնդոնի ֆոնդային բորսայում: Այս մասին ապրիլի 16-ին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարությունը: IPO տեղի կունենա 2012թ. մայիսին, շուկայական պայմաններից կախված կվաճառվի բաժնետոմսերի 25 տոկոսը: Գլոբալ համակարգողներ և բուքռաններներ են նշանակվել Citigroup և Goldman Sachs բանկերը: Ըստ հաղորդագրության, առաջարկությունը Վրաստանի մասնավորեցման ծրագրի մի մասն է ըստ տնտեսական ազատականացման քաղաքականության: Անցյալ տարի ընկերության հասույթն ավելացել է 18 տոկոսով՝ հասնելով 285,8 մլն դոլարի, իսկ զուտ եկամուտը՝ 71,8 տոկոսով, հասնելով 104,4 մլն դոլարի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |