Հայաստանն այս տարի Կաննի կինոշուկային կներկայանա նոր ձևաչափով

Հայաստանն այս տարի Կաննի կինոշուկային կներկայանա նոր ձևաչափով

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնը մայիսի 16-27-ը, արդեն 4-րդ անգամ կմասնակցի Կաննի ամենամյա միջազգային կինոփառատոնի կինոշուկային: Այդ մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Հայ կինոն առավել ընդգրկուն ներկայացնելու նպատակով Հայաստանն այս տարի Կաննի կինոշուկային կներկայանա նոր ձևաչափով. հայկական կինոընկերությունները` ի դեմս Հայաստանի ազգային կինոկենտրոնի, կունենան առանձին տաղավար, որտեղ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ (ֆիլմերի ցուցադրություններ, ընդունելություն, հանդիպումներ, բանակցություններ և այլն): Հայաստանյան պրոդյուսերները կինոշուկային կներկայացնեն տարբեր փուլերում գտնվող կինոնախագծերի փաթեթներ` ֆիլմեր, «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոն և այլն:

Կաննի կինոշուկայի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է լինելու Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, պատվիրակության կազմում են` Շուշանիկ Միրզախանյանը (փաստավավերագրական «Հայկ» կինոստուդիայի տնօրեն), Թագուհի Թորոսյանը (մենեջեր, շնորհանդեսների կազմակերպման և անցկացման պատասխանատու), Վանուհի Դունամալյանը (թարգմանիչ, մենեջեր, տաղավարի պատասխանատու) և ուրիշներ:

62  64-րդ Կաննի կինոփառատոն
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---