«Ժառանգությունն» ու Ազատ դեմոկրատները պայքարելու են որ ... «կոալիցիան դուրս գա իշխանությունից»

«Ժառանգությունն» ու Ազատ դեմոկրատները պայքարելու են որ ... «կոալիցիան դուրս գա իշխանությունից»

PanARMENIAN.Net - «Պետությանն այս վիճակին է հասցրել կոալիցիան` իր 3 անդամներով։ Ճիշտ է` ամեն մեկն իր քաղաքական կատեգորիայով»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը և հավելեց. «Իշխանափոխություն ասելով «Ժառագությունը»` Ազատ դեմոկրատների հետ միասին, հասկանում է, որ ներկայիս քաղաքական կոալիցիան պետք է դուրս գա իշխանությունից և մենք սկզբունքորեն պայքարելու ենք դրա դեմ»:

Ռուբեն Հակոբյանը նաև հայտարարեց, թե Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը» զբաղված են հակաօրինական գործողություններով` մատնանշելով իր ծննդավայր Գավառը, որտեղ, ըստ իր տվյալների, հավաքում են գյուղացիների անձնագրերը` հետագայում կաշառք բաժանելու խոստումով. «Անձնագիրը պետության սեփականությունն է, և այն քաղաքացու ձեռքից վերցնելը հակասում է օրենքին»,-ավելացրեց «Ժառանգության» փոխնախագահը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---