Երևանում քննարկում են արտաքին շուկաներում հայկական գինիները ներկայացնելու խնդիրները

Երևանում քննարկում են արտաքին շուկաներում հայկական գինիները ներկայացնելու խնդիրները

PanARMENIAN.Net - Երկրի կառավարության կողմից ընդունված ինդուստրիալ քաղաքականության շրջանակներում, որն ունի արտահանման ուղղվածություն, ապրիլի16-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել սեմինար քննարկում այդ քաղաքականության գերակա ոլորտներից մեկի՝ գինեգործության վերաբերյալ:

Սեմինարին մասնակցել են ոլորտի առաջատար մասնագետները, ինչպես նաև Ռուսաստանից հրավիրված փորձագետները, որոնց շարքում «Յագուար 17» դիստրիբյուտորային ընկերության տնօրեն Սերգեյ Նիկիտինը, «Ղազումյան» ընկերության հիմնադիր Սուրեն Ղազումյանը, ինչպես նաև Semina Consulting-ի տնօրեն (Իտալիա-Հայաստան) Վահե Քեուշգուերյանը: Ներկաները հանդես են եկել զեկույցներով գինու համաշխարհային շուկայի, այդ թվում ռուսական շուկայի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել այդ շուկաներում հայկական գինիների արտահանման հեռանկարները:

Ինչպես նշել է իր ողջույնի խոսքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, հայկական գինիներն արտաքին շուկաներ դուրս բերելու և դրանք ճանաչելի դարձնելու համար պետք է լուծել բազմաթիվ խնդիրներ:

Հարությունյանը հիշեցրել է, որ ընդունված ռազմավարության շրջանակներում ստեղծվել է արդյունաբերական խորհուրդ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, միաժամանակ ստեղծվում են ոլորտային խորհուրդներ: «Գինեգործության ոլորտային խորհրդի ստեղծումը գտնվում է ձևավորման փուլում»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---