Հայաստանն ու Բելառուսը կոնկրետ քայլեր են ձեռնարկում տնտեսական ոլորտում համագործակցության ուղղությամբ

Հայաստանն ու Բելառուսը կոնկրետ քայլեր են ձեռնարկում տնտեսական ոլորտում համագործակցության ուղղությամբ

PanARMENIAN.Net - «Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը երկկողմ, առաջին հերթին` տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- հայտնել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Մենք փնտրում ենք շփման նոր կետեր, որոնցից մեկը պետք է դառնա արդյունաբերական կոոպերատիվների ստեղծումը առաջին հերթին գյուղատնտեսական տեխնիկայի համատեղ հավաքման նպատակով, մանավանդ, որ այդ ոլորտում Բելոռուսիան բավականաչափ հաջողությունների է հասել»,- նկատել է նա: Բելառուսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ կողմերն աշխատում են նաև լիզինգի ոլորտում, Հայաստանում արդեն բացվել է «Պրոմագրոլիզինգ» բելոռուսական խոշորագույն լիզինգային ընկերության ներկայացուցչությունը:

Բացի այդ, ծրագրվում է «ԱրԲե»-ի նմանությամբ ևս մեկ հայ-բելառուսական տան ստեղծում, այս անգամ` Բելոռուսիայում: Ծրագրվում է նաև Բելառուսում բացել հայկական կոնյակի գործարան և տրանսֆորմատորների համատեղ գործարկում Հայաստանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---