«Ժողովուրդ». Ալիկ Սարգսյանը մարտի 30-ին այցելել է Ծովագյուղ՝ ԲՀԿ-ական թեկնածուին սատարելու

«Ժողովուրդ». Ալիկ Սարգսյանը մարտի 30-ին այցելել է Ծովագյուղ՝ ԲՀԿ-ական թեկնածուին սատարելու

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մարտի 30-ին այցելել է Գեղարքունիքի մարզ` Ծովագյուղ: Թիվ 23 ընտրատարածքում ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը սատարում է ԲՀԿ-ական թեկնածուին` Էդուարդ Սահակյանին, և Գեղարքունիքի մարզ են այցելել` նրան օգնելու համար: Նրա նպատակն է մարզում դեմ գնալ ՀՀ ներկայիս ոստիականապետ Վլադիմիր Գասպարյանին:

«Փորձեցինք լուր ճշտել Ալիկ Սարգսյանից, սակայն նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ Գեղարքունիքի շտաբի պատասխանտու Հրանտ Մադաթյանը հեքեց այդ լուրն` ասելով, որ նման այց չի եղել, նույնիսկ այդ մարդիկ այդ տարածաշրջանով չեն անցել: Մինչդեռ ծովագյուղցիները «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում պնդել են միանգամայն հակառակը»,- գրում է թերթը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---