Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգության» դեմ ակտիվ սև PR է տարվում

Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգության» դեմ ակտիվ սև PR է տարվում

PanARMENIAN.Net - «Ժառանգության» դեմ ակտիվ սև PR է տարվում»,-հայտարարել է այսօր մամլո ասուլիսում «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, ինչ-որ մարդիկ տնետուն են գնում, ասում, թե «Ժառանգությունը» ծախված է, բացի այդ, որոշ ԶԼՄ-ներ, մասնավորապես «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն նպատակաուղղված կերպով խեղաթյուրում է փաստերը ու ապատեղեկատվություն տարածում: Սակայն, մարդիկ գիտեն թե որ պատգամավորներն են նրանց կողքին եղել, որ մարդիկ են նրանց համար աշխատել, այնպես որ այդ PR-ը չի անցնի, վստահ է պատգամավորը: «Մենք քաղաքական ծրագիր ունենք, մենք առաջ ենք նայում և առաջ ենք շարժվում»,-ասել է Մարտիրոսյանը: «Ժառանգությունն» ուժեղ է նրանով, որ մենք դոգմաներ չունենք, բոլորն իրավունք ունեն ունենալու սեփական կարծիքը, գաղափարները: Ուստի, կուսակցությունում հնարավոր չէ հակասություններ գտնել, մենք մեր գիծն ենք տանում և կիրագործենք այն»,-ասել է նա: Պատգամավորը նշել է, որ բացի այդ, «Ժառանգությունում» չկան երկիրը թալանած, այն ողբալի վիճակի հասցրած մարդիկ, սակայն, ինչպես ասել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը.«Մենք բոլորին ներում ենք»»,-հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---