Մայիսի 8-ին առաջին անգամ կհնչի Շուշիի օրհներգը

Մայիսի 8-ին առաջին անգամ կհնչի Շուշիի օրհներգը

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին առաջին անգամ կհնչի Շուշիի օրհներգը: Այդ մասին հայտարարել է հիմնի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը, հայտնում է Karabakh Open-ը: Խոսքերի հեղինակը հայտնի բանաստեղծուհի Նուշիկ Միքայելյանն է։ «Երգն արդեն ձայնագրել ենք Արցախի պետական երգչախմբի հետ եւ մայիսի 8-ին կլինի պրեմիերան»,-ասել է Բերբերյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է փոխվել Ղարաբաղում պատերազմից հետո անցած այս տարիներին՝ կոմպոզիտորն ասել է. «Շատ բան է փոխվել։ Անկախ ամեն ինչից, գնալով Արցախը մեր հոգիներում ավելի է ամրանում։ Եթե տարիներ առաջ Ղարաբաղի նկատմամբ զգացմունքներն ավելի շատ ռոմանտիկ բնույթի էին, ապա այսօր հստակ գիտակցում ենք, որ Արցախը մեր անբաժան մասն է։ Ուրախ եմ, որ պատերազմից տուժած բնակավայրերը վերանորոգվում են, կյանքն ավելի է աշխուժանում։ Վաղվա օրվա հույսի ու հավատի գաղափարը մարդկանց մոտ կա, ինչն էլ, ըստ իս, շատ կարեւոր հանգամանք է»։

Այն հարցին, թե ո՞րն է պատճառը, որ Արցախի նկատմամբ ռոմատիկ այդ զգացողությունը փոխվել է, կոմպոզիտորը պատասխանել է. «Ժամանակներն են փոխվել։ Երբ մարդիկ գտնվում են առավել քան նեղության, դժվարության մեջ, ամեն ինչ այլ կերպ է ընկալվում։ Պետք է հեռատես լինենք։ Դժվարություններ շատ կան, բայց ես հույս ունեմ, որ քաղաքական փոփոխվող գործընթացների արդյունքում շարքային քաղաքացին կզգա, որ պետությունն իրեն թեւ ու թիկունք է»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---