Իսրայելի փոխվարչապետ. Նեթանյահուն Ահմադինեժադին վերագրում է հայտարարություններ, որոնք նա երբեք չի արել

Իսրայելի փոխվարչապետ. Նեթանյահուն Ահմադինեժադին վերագրում է հայտարարություններ, որոնք նա երբեք չի արել

PanARMENIAN.Net - «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իսրայելի փոխվարչապետ, հետախուզության և ատոմային էներգետիկայի նախարար Դան Մերիդորը խոստովանել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի սպառնացել «Իսրայելը սրբել երկրի երեսից», թեև Նեթանյահուն հաճախ մեջբերում է դա:

«Ալ Ջազիրան» ներկայացնում է դա որպես օրվա գլխավոր քաղաքական սենսացիա. Նեթանյահուի տեղակալը խոստովանել է, որ Իսրայելի վարչապետն աղավաղել է Ահմադինեժադի խոսքերը՝ վերագրելով նրան հայտարարություններ, որոնք նա երբեք չի արել:

Մերիդորը պարզաբանել է, որ օգտագործվել են այլ արտահայտություններ, քանի որ Իրանը կարծում է, որ Իսրայելը կրոնական և գաղափարական տեսանկյունից այս տարածաշրջանում ողջ մնալու շանսեր չունի:

Իրանը նույնպես վաղուց ապացուցում է, որ ԻԻՀ նախագահը նման հայտարարություն երբեք չի կատարել. նա չի սպառնացել Իսրայելին ռազմական ուժով, այլ ընդամենը համոզմունք է հայտնել, որ «սիոնիստական պետությունը կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից այնպես, ինչպես անհետացավ կոմունիստական ԽՍՀՄ-ը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---