ՀՀ կառավարությունում քննարկվել են ՏՏ-ոլորտի արդիական խնդիրները

ՀՀ կառավարությունում քննարկվել են ՏՏ-ոլորտի արդիական խնդիրները

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ)հերթական նիստը:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Խորհուրդն անդրադարձել է հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին: Առաջարկվել է ներկայացնել ոլորտի ենթակառուցվածքների զարգացման նոր մեխանիզմներ և այդ համատեքստում վերացնել օրենսդրությունում առկա բացերը:

Քննարկվել են նաև պետական գնումների և մրցույթների ոլորտում առկա խնդիրները: Առաջարկվել է ստեղծել միասնական վեբկայք, որտեղ ներկայացված կլինեն բոլոր մրցույթները, դրանց մասնակիցների ցանկը և արդյունքները:

Քննարկվել է նաև հայատառ ստեղնաշար ստեղծելու հարցը, ինչի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է այս հարցի շուրջ ձևավորել միասնական մոտեցում և պայմանավորվել հայատառ ստեղնաշար արտադրողների հետ` Armenian Typewriter կամ Armenian Phonetic օգտագործելու մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---