Անկուսակցական Սուրեն Սիրունյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ

PanARMENIAN.Net - Այսօր թիվ 5 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված անկուսակցական Սուրեն Սիրունյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Անդրեա Մոկանուի և Դիանե Պեցինիի հետ:

Սուրեն Սիրույանի նախընտրական շտաբից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին առնչվող հարցեր: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների խնդրանքով Սուրեն Սիրունյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը և քարոզարշավին վերաբերող խնդիրները: Դիտորդական առաքելության ներկայացուցիչները պատգամավորության թեկնածուից հետաքրքրվել են ընտրական գրավի չափերի հասանելիության, վստահված անձանց դերի, իշխանական ռեսուրսի օգտագործման դեպքերի, ինչպես նաև ընտրացուցակների հետ կապված խնդիրների վերաբերյալ: Սուրեն Սիրունյանը հույս է հայտնել, որ ի տարբերություն այլ ընտրատարածքների, թիվ 5 ընտրատարածքում մինչև ընտրությունների օրը ընտրացուցակները կբերվեն վերջնական տեսքի և կհստակեցվեն: Ինչ վերաբերում է թիվ 5 ընտրատարածքում իշխանական ռեսուրսի գործադրման դեպքերին, ապա Սիրունյանը նշել է, որ մինչ օրս նման խոչընդոտների չի հանդիպել:

Պատգամավորության թեկնածու Սուրեն Սիրունյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին նաև փոխանցել է, որ թիվ 5 ընտրատարածքում ինքն անելու է առավելագույնը, որպեսզի ընտրություններն անցնեն ազատ, թափանցիկ և արդար մթնոլորտում, և այդ դեպքում իր համար անգամ նշանակություն չի ունենա, թե ով կհաղթի՝ ինքը, թե իր երկու մրցակիցներից մեկը: Սիրունյանը նաև ընդգծել է, որ ամենաառաջին և կարևորագույն հանգամանքն այն է, որ ընտրողին հնարավորություն տրվի ազատ կողմնորոշվելու, և ինքը՝ որպես թեկնածու, որևէ ջանք չի խնայելու թիվ 5 ընտրատարածքում ընտրակեղծիքները նվազագույնի հասցնելու գործում:

Սուրեն Սիրունյանը նորմալ և հասանելի է գնահատել պատգամավորության թեկնածուի համար հաստատված ընտրական գրավի չափը, նշելով, թե այն ժամանակ, երբ ընտրական գրավը չնչին չափերի էր հասնում մեկ ընտրատարածքում առաջադրվում էին 20-25 պատգամավորության թեկնածու, որոնց մեծ մասը ընտրապայքարի ընթացքում այլ թեկնածուներից գումար վերցնելով հանում էին իրենց թեկնածությունը: Ըստ Սիրունյանի, ներկայիս ընտրական գրավի չափի պայմաններում այդ արատավոր երևույթները հասցվել են նվազագույնի:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---