ՀՀ գյուղնախարարությունն ու ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը կշարունակեն համագործակցությունը

ՀՀ գյուղնախարարությունն ու ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը կշարունակեն համագործակցությունը

PanARMENIAN.Net - Նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի միջև ձեռք բերված համաձայնագրով ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը լուրջ մասնակցություն է ցուցաբերել գյուղատնտեսության ոլորտում իրականացված տարբեր ծրագրերի և միջոցառումների իրականացմանն օժանդակելու գործում, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Այսօր Ռալֆ Յիրիկյանը կրկին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հյուրն էր: Հանդիպման նպատակը համագործակցությունը շարունակելու նոր պայմանավորվածության վավերացումն էր:

Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա ձեռք բերված դրական տեղաշարժերը, նախարարը մատնանշել է նաև ընթացիկ տարվա ծրագրերն ու գերակայությունները: «Այսօր պետությունն աշխատում է ամեն կերպ օժանդակել գյուղացուն, կանգնել նրա կողքին: Գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղվածկառավարության ծրագրերը շարունակական են և ընդգրկուն: Սակայն այսօր էլ ոլորտը ներդրումների և օժանդակության մեծ կարիք ունի, և Դուք անցած տարի բազմաթիվ անգամներ մեր կողքին եք եղել՚,- նշեց նախարարը:

Իր հերթին Ռալֆ Յիրիկյանը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում նույնպես շարունակել համագործակցությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---