Երևանի քաղաքապետն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն

Երևանի քաղաքապետն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից` քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը ներկայացրել է ԱՄՆ-ից ներկրված 34 միավոր նոր մեքենա-մեխանիզմները` մինի-տրակտորներ, վակուումային տերև հավաքող տրակտորի կցորդներ և սարքեր, որոնք առավել արդյունավետ կդարձնեն մայրաքաղաքի կանաչապատման և կանաչ տարածքների խնամքի աշխատանքները:

2012 թվականի «Կանաչ Երևան» ծրագիրի համար ներկրվել են նաև 150 խոտհնձիչներ ու 10 միավոր՝ ծառեր սրսկող մեքենաներ: Դրանք իրենց նշանակությամբ և ֆունկցիոնալությամբ մի քանի անգամ արդյունավետ կդարձնեն «Կանաչ Երևանի» բնապահպանական խնամքը:

Տարոն Մարգարյանը նշել է, որ այդ ամենը քաղաքապետարանի կողմից հռչակված «Կանաչ Երևան» ծրագրի շրջանակում է իրականացվում. «Վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց բոլորիս տեսանելի կլինեն այս ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքները: Ի դեպ, այս տարի առաջին անգամ Երևանում տնկվող ծաղիկների գրեթե կեսը ստացել ենք մեր ուժերով` ջերմոցում»:

Քաղաքապետը շրջել է նաև ջերմատան ծառերի տնկարանում և ջերմոցներում. այստեղ 600.000 ծաղկասածիլներ են աճեցվում, որոնք առաջին խմբաքանակն են և առաջիկա 10 օրերին տեղափոխվելու են սիզամարգեր: Ի դեպ, այս տարի շուրջ 1 մլն 800 հազար ծաղիկներ են տնկվելու մայրաքաղաքի կանաչ տարածքներում, այդ թվում զբոսայգիներում, պուրակներում, մայթերի սիզամարգերում: Այդպիսով, ծաղկապատման ծավալը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---