Ամերիկացի դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթինը ելույթ կունենա Երևանում

Ամերիկացի դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթինը ելույթ կունենա Երևանում

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ է ունենալու ամերիկացի դաշնակահարուհի, Classical Recording Foundation-ի կրկնակի մրցանակակիր Սիմոնե Դիներսթինը: Դաշնակահարուհին ելույթ է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան): Դաշնակահարուհին նվագախմբի հետ ներկայացնելու է Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 21-ը:

Բացի դրանից համերգում հնչելու են Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի նախերգանքը, Միխայիլ Կոկժաևի «Նահատակներին ...» ստեղծագործությունը, որը նվիրված է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, և Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիան լարայինների և գոսերի համար: Համերգը ղեկավարելու է Սերգեյ Սմբատյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---