Սուրեն Զոլյան. Ես շարունակում եմ պաշտոնավարել որպես ԵՊԼՀ ռեկտոր

Սուրեն Զոլյան. Ես շարունակում եմ պաշտոնավարել որպես ԵՊԼՀ ռեկտոր

PanARMENIAN.Net - «Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով ես պարտավոր եմ չկատարելու Ձեր, օրենսդրությանը հակասող 17.04.2012թ. թիվ 58-Ա1 հրամանը, ուստի ես շարունակում եմ պաշտոնավարել որպես ԵՊԼՀ ռեկտոր»,- ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու որոշմանը ի պատասխան գրել է Զոլյանը:

Զոլյանը խորհուրդ է տվել Աշոտյանին ուշադիր կարդալ ՀՀ Սահմանադրության 5-րդ և 83.5-րդ հոդվածները, ինչպես նաև բուհական ոլորտը կարգավորող օրենքները:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ԵՊԼՀ-ից, ապրիլի 18-ին համալսարանում ուսումնական պրոցեսը ընթանալու է անխափան և բնականոն կերպով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---