Սիսիանում «Ժառանգության» հանրահավաքը համընկել է Հանրապետական կուսակցության հանրահավաքի հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների, ինչպես նաև հանրային սեկտորի ներկայացուցիչներ, հանդիպել են Վայոց ձորի մարզի ընտրողների հետ:

Եղեգնաձորում կայացած հանդիպմանը Հովհաննիսյանն անդրադարձել է ընտրողների շրջանում առկա վախի մթնոլորտին, որը զգացնել է տալիս քարոզարշավի, մասնավորապես, մարզային հանդիպումների ընթացքում:

Անդրադառնալով մայիսի 6-ին սպասվող ընտրություններին` նա հայտարարել է, որ եթե գործընթացն իրականացվի խախտումներով, իսկ արդյունքները հավատ չներշնչեն, «դրա համար պատասխան են տալու բոլորը»:

Սիսիանում «Ժառանգության» հանրահավաքը համընկել է Հանրապետական կուսակցության հանրահավաքի հետ:

«Ժառանգության» հանդիպումը ընտրողների հետ նշանակված էր ժ. 17.00-ին, սակայն մինչ այդ այստեղ տեղի ունեցած Հանրապետական կուսակցության հանրահավաքի ավարտից հետո համերգային միջոցառումը դեռ շարունակվում էր: Ու քանի որ «Ժառանգության» համակիրները ևս արդեն հավաքվել էին հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարճ ելույթով ողջունեց բոլոր սիսիանցիներին:

Ապրիլի 18-ին «Ժառանգությունն» այցեր կկատարի Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի և Ագարակ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---